Դուբայի հյուրանոցում առաջարկում են ապրել՝ ինչպես ֆիլմում

Aloft City Center Deira-ում բանկության արժեքը սկսվում է օրական  72 դոլարից։ Լյուքս համարում մեկ գիշերն արժե  260 դոլար։ 

Դուբայում բացվել է հյուրանոց, որը այցելուներին առաջարկում է ապրել՝ ինչպես ֆիլմում։ Այդ մասին գրում է  Successful meetings պարբերականը։

Aloft City Center Deira, Դուբայ, ԱՄԷ

Aloft City Center Deira-ի չորս լյուքս համարները, որը գտնվում է Դուբայի կենտրոնական Դեյրա թաղամասում, ձևավորել են հոլիվուդյան և բոլիվուդյան ֆիլմերի, ինչպես նաև՝ գաղտնի գործակալների և սուպերհերոսների ոճով։ Բացի այդ, հյուրանոցն ունի բացօթյա կինաթատրոն։ Հյուրանոցի բոլոր համարները, այդ թվում՝  «ֆիլմայինները», ունեն գերհարմարավետ, փափուկ մահճակալ, լոգախցիկ,  սեփական սպա, 49-դյույմ լուսադիոդային հեռուստացույց։ Հյուրանոցում նաև գործում է բջջային բանալու համակարգը․ դուռը կարելի է  բացել բջջային հավելվածի օգնությամբ։

Aloft City Center Deira, Դուբայ, ԱՄԷ

Հյուրանոցի գլխավոր տնօրեն Ջալիլա Մեկուրայի խոսքով՝  «կինո» հայեցակարգը լիովի նոր առաջարկ է  Դուբայի հյուրանոցային ոլորտում։ Հյուրանոցի ղեկավարությունը վստահ է, որ այդպես նրանք ավելի շատ հյուրերի կգրավեն։

You might also like