ԱՄԷ-ում ստեղծել են աշխարհի ամենամեծ փազլը (Վիդեո)

Փազլը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում։

Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել է այն մասին, որ իրենց հաջողվել է Գինեսի ռեկորդ գրանցել և ստեղծել աշխարհի ամենամեծ փազլը։ Այն բաղկացած է  12 հազար կտորից․ հայտնում է ՌԻԱ Նովոստին հղում կատարելով  Upi-ին։

ԱՄԷ-ի հիմնադիր շեյխ Խալիֆա իբն Զաիդ Ալ-Նախայանի պատկերով հսկա փազլը զբաղեցնում է վեց հազար քառակուսի մետր մակերես։

Նախորդ ռեկորդը սահմանվել է  2002 թվականին և պատկանել Նիդեռլանդներին։ Այն զբաղեցրել է 5 260 քառակուսի մետր մակերես։

You might also like