Աբու Դաբիում կբացվի աշխարհում ամենամեծ Warner Bros թեմատիկ այգին

Տոմսերն արդեն հասանելի են և արժեն 295 դիրհամ ($80) մեծերի համար և 230 դիրհամ  ($63) երեխաների համար։ 

Հուլիսի 25-ին Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաքում կբացվի աշխարհի ամենամեծ Warner Bros թեմատիկ այգին։ Այն գտնվում է Յաս կղզում (Yas Island)՝ Աբու Դաբիի հյուսիս-արևելյան մասում, որտեղ արդեն գործում են զվարճանքի   Ferrari World Abu Dhabi և Yas Waterworld այգիները։

153 հազար քառակուսի մետր մակերեսով Warner Bros. World Abu Dhabi  այգին բաղկացած է վեց շրջաններից, այդ թվում՝  Metropolis և Gotham քաղաքներից, Cartoon Junction, Bedrock, Dynamite Gulch գոտիներից և Warner Bros. Plaza-ից։

Warner Bros., Աբու Դաբի, ԱՄԷ

Ինչպես հայտնում են «Ռուսական էմիրությունները»՝ պարկը այցելուներին կառաջարկի ընդհանուր առմամբ  29 ատրակցիոն և ժամանցային օբյեկտ։ Այստեղ կարելի է հանդիպել Բեթմեն, Սուպերմեն, Ուանդերվուման հերոսներին, ինչպես նաև՝ Թոմ և Ջերրի, Սկուբի Դու և Ֆլինսթոունների ընտանիքի մուլտհերոսներին։

Ատրակցիոններից բացի այգում կգործեն ռեստորաններ, որոնք կմատուցեն միջինարևելյան, ասիական և արևմտյան խոհանոցի ուտեստներ։

You might also like