Բրյուսել – Երևան – Բրյուսել ուղիղ թռիչքները կրկին կմեկնարկեն 2019-ի ապրիլից

Բրյուսել – Երևան – Բրյուսել ուղիղ թռիչքները կրկին կմեկնարկի 2019 թ ապրիլից՝ շաբաթական երկու անգամ հաճախականությամբ

Բելգիական Բրյուսելյան ավիաուղիների (Brussels Airlines) գործընկեր և պաշտոնական ներկայացուցիչ ԱրմՎինգս (Armwings) ընկերությունը տեղեկացնում է, որ Բրյուսել – Երևան – Բրյուսել ուղիղ չվերթը նորից է մեկնարկելու 2019 թ․ ապրիլից՝ այս անգամ շաբաթական երկու օր հաճախականությամբ, հաշվի առնելով անցած երկու տարիների ընթացքում չվերթների հագեցվածությունն ու պահանջարկը:

Ըստ ընկերության հաղորդագրության՝ Բրյուսել-Երևան-Բրյուսել ուղղությամբ երկկողմանի և միակողմանի տոմսերն արդեն առկա են ավիատոմսերի ամրագրման բոլոր համակարգերում։ Ավիատոմսեր կարող եք որոնել Aviatomser.com օնլայն հարթակում

You might also like