Հայտնի է ԵՄ-ի ամենաբազմազավակ երկիրը

Եվրոպական 220 միլիոն ընտանիքների մեկ երրորդը երեխա ունի։

Ամենից շատ երեխաներով ընտանիքները ապրում են Իռլանդիայում․ երկրի բոլոր ընտանիքների 40%-ը։ Լեհաստանում և Կիպրոսում  նրանք 37% են կազմում․ գրում է Եվրո Պուլսը։

Իռլանդիայում են գտնվում նաև ամենաշատ բազմազավակ ընտանիքները (երեք և ավելի երեխա)՝ 26%։ Նրան հետևում են Բելգիան և Ֆինլանդիան․ երկու երկրներում էլ կան  19% բազմազավակ ընտանիքներ։ Միջինում Եվրամիությունում երեխայատեր ընտանիքների միայն  13%-ն է բազմազավակ, 40%-ը մեծացնում է երկու երեխայի,  47%-ը՝ մեկին։ Այդ տվայլներն է ներկայացնում Եվրոստատ վիճակագրության եվրոպական ծառայությունը։

You might also like