Լեհաստանում բացվել է օղուն նվիրված թանգարան

Հարկ է նշել,որ թանգարանի ղեկավարությունը չի դադարում զգուշացնել իր հյուրերին ալկոհոլային խմիչքների չարաշահման վտանգների մասին։ 

Չնայած բազում վեճերին, թե որտեղից  է ծագել օղին, Լեհաստանի բնակիչները վստահ են, որ այդ ալկոհոլային ըմպելիքը ծագել է հենց իրենց երկրից։ Այդ պատճառով հենց այստեղ է բացվել թանգարան՝ նվիրված աշխարհում հայտնի այս ըմպելիքին։

Muzeum Polskiej Wódki թանգարան, Լեհաստան

Այս անսովոր կառույցը բացվել է օղի արտադրող գործարանի տարածքում, որը գտնվում է Վարշավայի Վիսլա գետի ափին։ 5 ցուցանմուշային սրահներից բաղկացած թանգարանը առաջարկում է իր այցելուներին ծանոթանալ օղու պատմությանը, մասնակցել տարբեր տեսակների համտեսմանը և իմանալ, թե ինչ մթերքների հետ կարելի է համադրել այն։

Մուտքի տոմսն արժե 9,5 եվրո։ Muzeum Polskiej Wódki անունը կրող թանգարանում գործում  է նաև հուշանվերների խանութ։

Muzeum Polskiej Wódki թանգարան, Լեհաստան

You might also like