Ճապոնիայում փոքրիկ կղզին ճանաչվել է 2018-ի համար լավագույն ուղղությունը

TripAdvisor-ը 2018-ի լավագույն ուղղություն է ճանաչել Իսիգակի կղզին։

TripAdvisor զբոսաշրջային պորտալը կիսվել է իր ընթերցողների հետ  2018 թվականի թրենդային ուղղությունների ցանկով։ Առաջին տեղը բաժին է հասել Ճապոնիայում գտնվող փոքրիկ Իսիգակի կղզուն։ Չնայած նրա հանդեպ օտաերկրյա զբոսաշրջիկների կողմից ոչ բավարար հետաքրքրվածությանը՝ կղզին հայտնի է իր լողափերով և սերֆինգի, դայվինգի և ստորջրյա լողի համար նախատեսված վայրերով։

Իսիգակի, Ճապոնիա

TripAdvisor-ի ամբողջական ցանկը ներկայացված է ստորև․

1. Իսիգակի, Ճապոնիա;
2. Կապպա, Հավայան կղզիներ;
3. Նայրոբի, Քենիա;
4. Հալիֆաքս, Կանադա;
5. Գդանսկ, Լեհաստան;
6. Սան Խոսե, Կոստա Ռիկա;
7. Ռիգա, Լատվիա;
8. Ռովին, Խորվաթիա;
9. Ներխա, Իսպանիա;
10. Կասաբլանկա, Մարոկկո։

Հալիֆաքս, Կանադա

You might also like