Լոլիկային պայքարը Իսպանիայում կմեկնարկի օգոստոսի 29-ին

2013 թվականից մասնակցության համար սկսել են գումար գանձել, որպեսզի ինչ-որ կերպ նվազեցնեն մասնակցել ցանկացողների թիվը։

Օգոստոսի 29-ին Իսպանիայի աևելքում գտնվող Բունոլ  (Buñol) քաղաքում, որը գտնվում է Վալենսիայից  40 կիլոմետր արևմուտք, կանցկացվի ավանդական բերքի տոնը, որն հայտնի է ուրախ միջոցառումով՝ լոլիկների մարտով։ Ամեն տարի Տոմատինային գալիս են մասնակցելու հազարավոր զբոսաշրջիկներ, որպեսզի միմյանց վրա  լոլիկներ նետեն։

Տոմատինա, Իսպանիա

Մեկ ժամ տևող պայքարի ընթացքում օգտագործվում է  ավելի քան  150 տոննա լոլիկ, որը բերվում է  Անդալուսիայից։ Լոլիկային հարձակումներից հետո միջոցառման մասնակիցները շարունակում են տոնել․ նրանց սպասում է կենդանի երաժշտություն և համեղ ուտեստներ։

Տոմատինա, Իսպանիա

Տոմատինայի տոմսն արժե 12 եվրո։ Մարտերի մասնակիցների առավելագույն քանակը  22 հազար է։ Մարտերին մուտքը  թույլատրվում է միայն 18 տարեկանից բարձր անձանց։ Խորհուրդ է տրվում կրել լողի ակնոցներ, որպեսզի լոլոիկի հյութը չլցվի աչքերը։

You might also like