Բելգիան՝ գարեջրով, Պորտուգալիան՝ ֆադոյով, Դանիան՝ հյուգգեով․․․

Դանիան խնդրում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի  համաշխարհային ոչնյութական ժառանգության ցանկում  ընդգրկել «հյուգգեն»․ երևույթ, որը նշանակում է հարմարավետության, բարօրության և գոհունակության զգացում։ Այդ մասին գրում է  The Telegraph-ը։ 

Դանիայի իշխանությունները դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ խնդրելով «Ոչնյութական մշակութային ժառանգության» ցանկում ընդգրկել  հյուգգե հատուկ սկանդինավյան փիլիսոփայությունը։ Այդ բառը Դանիայում նշանակում է հատուկ մշակույթ և հարմարավետության փիլիսոփայություն։ Վերջին տարիներին հենց հյուգգեն է մեծ  հետաքրքրություն առաջացրել Դանիա այցելող զբոսաշրջիկների շրջանում։ Դանիերեն լեզվի ստուգաբանական բառարանում  «hygge»-ն բացատրվում է՝ որպես մարդու լավ, հարմարավետ, անվտանգ և  հոգեհարազատ հոգեբանական վիճակ։ Մարդկանց համար այդ հատուկ դանիական հարմարավետությունը թաքնված է տան բուխարու, տաք լուսավորության, անշտապ զրույցների, սկանդինավյան տների մինիմալիզմի մեջ։ Միգուցե, այդ փիլիսոփայությունն է օգնել Դանիային հայտնվել աշխարհի ամենաերջանիկ մարդկանց թոփ-5-ում։ Դեռևս  ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի պատասխանել հյուգգեն աշխարհի «ոչնյութական արժեքների» պաշտոնական ցանկում ընդգրկելու խնդրանքին։

Հյուգգե, Դանիա

Դրա հետ մեկտեղ բրիտանական պարբերականը օրինակներ է բերել ՅՈՒՆԵՍԿՕ-ի «ոչնյութական միավորների» ցանկից, որոնք անպայման պետք է զգալ ինքդ քեզ վրա։ Այն բացում է բելգիական գարեջուրը։ Այն միջազգային կազմակերպության հովանու ներքո է 2006 թվականից։ Ինչպես նշում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետները՝ գարեջրի ստեղծումն ու պահպանումը կենդանի ժառանգության մաս է կազմում Բելգիայի մի շարք համայնքներում։ Այն կարևոր դեր ունի առօրյայում և տոնական միջոցառումներին։ Բելգիայում արտադրվում է պատրաստման տարատեսակ մեթոդներով շուրջ  1 500 տեսակ գարեջուր։

Գարեջուր, Բելգիա

Ոչնյութական ժառանգության ևս մեկ միավոր է պորտուգալական Ֆադո ազգային երաժշտությունը։ Այն իրենից ներկայացնում է աֆրո-բրազիլական պարերի, տեղի ավանդական երգի և պարի ժանրերի, երկրի գյուղական շրջանների երաժշտական ավանդույթների և XIX դարի քաղաքային երգերի սինթեզ․ Ֆադոյի մասին այսպես  է նշվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարագրությունում։

Ֆադո, Պորտուգալիա

Բացի այդ, բրիտանացիները նշել են այնպիսի ոչնյութական արժեքներ, ինչպիսիք են՝ տանգոն Արգենտինայում և Ուրուգվայում, կառնավալը շվեյցարական Բազելում և կրակի փառատոնը Իսպանիայի Լաս Ֆալյասում։

You might also like