Բելգիական բարը քայլեր է ձեռնարկել բաժակների գողության դեմ

Բելգիացիները լրջորեն են վերաբերում նրան, թե ինչով է իրենց մատուցվում գարեջուրը․ գրում է  Newsru.com-ը՝ հղում կատարելով   Daily Telergaph-ին։ Բաժակի գողությունը ալկոհոլային էթիկետի խիստ խախտում է։

Բրյուգեում (Բելգիա) հայտնի  The Beer Wall բարը ազդանշաններ է տեղադրել գարեջրի բաժակների վրա, որպեսզի զբոսաշրջիկները դրանք չգողանան։ Ամեն տարի բարի այցելուները, որոնց թվում բազմաթիվ զբոսաշրջիկներ են, գողանում են  4 հազարից ավել ֆիրմային բաժակ։ Հաստատության սեփականատերերը հոգնել են մշտապես իրենց հաշվին  ավելացնել բաժակները։

The Beer Wall, Բրյուգե, Բելգիա

Իրավիճակը չի փրկել անգամ բարում բացված փոքրիկ խանութը, որտեղ ցանկացողները կարող են գնել իրենց հավանած բաժակը․ զբոսաշրջիկները, այնուամենաjնիվ,  նախընտրում են դրանք տանել անվճար։

Այժմ յուրաքանչյուր բաժակի տակ տեղադրված է  հատուկ ընկալիչ, որը ազդանշան է հաղորդում, երբ օբյեկտը դուրս է գալիս բարի սահմաններից։ Ազդանշանային համակարգը բարին արժեցել է ավելի քան  4 հազար եվրո։

 

You might also like