Որտե՞ղ չարժե մեկնել այս ամռանը

Պարզվում է, որ ամռանը ոչ բոլոր երկրներում է լավ։ Skyscanner-ի փորձագետները վերլուծել են գլխավոր տուրիստական ուղղությունները ամռան ամիսներին հարմարավետ հանգստի տեսանկյունից։ Նրանք հաշվի են առել ջրի և օդի ջերմաստիճանը, անձրևների և բնական աղետների ռիսկը, ինչպես նաև՝ զբոսաշրջիկների մեծ հոսքը, որը ևս կարող է խնդիր առաջացնել։ 

Շատ շոգ է

Շատ ճանապարհորդներ տանել չեն կարողանում շոգը։ Նրանց դեպքում բնավ ցանկալի չէ հանգստի համար երկիր ընտրել Եգիպտոսը, ԱՄԷ-ն և Հորդանանը։ Օդի ջերմաստիճանը այս վայրերում հասնում է  +50 °C-ի, ծովը՝  +40 °C, այնպես որ, ամենից հարմարավետը նրանք  իրենց կզգան  օդորակիչով հյուրանոցային համարում։ Ամեն երկիր ունի իր սեզոնը․ ԱՄԷ-ում հաճելի է լինել ձմռանը, Հորդանանում՝ գարնանը, Եգիպտոսում՝ գարնանն ու աշնանը, ձմռանն այստեղ քամոտ է։

Եգիպտոս

Քամի և անձրև է

Փոթորիկներ, թայֆուններ, հորդառատ անձրևներ և մեծ ալիքներ․ այս ամենը թույլ չեն տալիս  վայելել ոչ լողափը, ոչ տեսարժան վայրերը։ Կենտրոնական Հնդկաստանում և Գոայում ամռանը անձրևներ են տեղում, իսկ ծովն այնքան ալեկոծ է, որ հանգստացողներին նույնիսկ արգելում են լողալ։  Անձրևների սեզոնը հունիսին սկսվում է նաև Ֆիլիպիններում, իսկ ամռան երկրորդ կեսին կղզում թայֆուններ են լինում։

Նույն վիճակն է նաև Թայլանդի որոշ շրջաններում․ Կո Չանգում, Պղուկետում, Կրաբիում ավելի լավ է լինել ձմռանը։ Պհանգանում, Սամուիում և Հուահինում անձրևների սեզոնը սկսում է ավելի ուշ՝ հոկտեմբերին, այնպես որ ամռանն այստեղ բավականին հարմար է։ Կուբայում օգոստոսին հաճախ լինում են ուժեղ քամիներ, իսկ Սեյշելներում մեծ ալիքների պատճառով ամռանը չի ստացվի լողալ։

Հնդկաստան

Մարդաշատ է

Շատ հայտնի ուղղություններ մարդաշատ են լինում տոնական օրերին․ տեղաբնակները հանգստյան օրերն անցկացնում են ծովափին։ Օրինակ Իտալիայում նման մի տոն կա օգոստոսին։ Իսպանացիները ավանդաբար նախընտրում են արձակուրդ վերցնել ամռան երկրորդ կեսին, երբ երկրում գները աճում են, իսկ հյուրանոցներում տեղ չկա։ Թուրքիայում նույն իրավիճակն է Ռամադանից հետո․ տոնի օրերը ամեն տարի  փոխվում են, բայց միշտ համընկնում է մայիս-հունիս ամիսներին։

Իտալիա

You might also like