Փորձագետներն անվանել են ամենամատչելի գարեջրով քաղաքները աշխարհում

Աշխարհի ամենաթանկ գարեջուրը կարելի է համտեսել Դուբայի փաբերում։ Այստեղ մեկ գավաթը արժե 11,5 եվրո։ Թանկ արժեն նաև Օսլոյի (9,2 եվրո), Հոնգկոնգի (7,7 եվրո), Սինգապուրի (7,7 եվրո), Նյու Յորքի (6,6 եվրո) և Փարիզի (6,5 եվրո) փաբերի գարեջուրը։ 

Moneyguru բրիտանական ներդրումային ընկերության փորձագետները պարզել են, թե որ քաղաքների փաբերում է մեկ բաժին գարեջուրը (0,6 լիտր) ամենից մատչելի։ Դրա համար նրանք հաշվել են, թե քանի գավաթ գարեջուր կարելի է գնել 4 ֆունտ ստերլինգով (4,6 եվրո)։ Հենց այդ գնով են հաճախ գարեջուր վաճառում Մեծ Բրիտանիայում։

Պարզվել է, որ ամենամատչելի փրփրուն ըմպելիքը կարելի է խմել Պրահայի փաբերում։ Այստեղ 4,6 եվրոյով կարելի է պատվիրել  3,4 գավաթ գարեջուր։ Այդպիսով, չեխական մայրաքաղաքում մեկ գավաթ փրփրուն ըմպելիքը կարժենա 1,35 եվրո։

Գարեջուր

Մատչելի գարեջրով երկրների եռյակում են նաև ՀԱՀ-ի Յոհանեսբուրգը և Թայվանի Թայբեյը։ Առաջինում  4,6 եվրոյով կարելի է ձեռք բերել  2,4 գավաթ գարեջուր, երկրորդում՝  2,2։ Համեմատաբար մատչելի գարեջուր են մատուցում նաև այնպիսի քաղաքների փաբերում, ինչպիսիք են՝ Կրակովը (2 եվրո գավաթի համար), Ռիո դե Ժանեյրոն (2,6 եվրո), Բանգկոկը (2,9 եվրո), Ստամբուլը (3 եվրո), Բեռլինը (3,3 եվրո), Մումբայը (3,5 եվրո) և Սեուլը (3,8 եվրո)։

You might also like