British Airways-ը չեղարկել է շատ մատչելի ավիատոմսերը

Բրիտանական ֆլագման British Airways ավիաընկերությունը սխալմամբ վաճառել է ավելի քան 2 հազար տոմս դեպի Թել Ավիվ և Դուբայ չափազանց ցածր գնով։

Սխալը գիտակցելով՝ ավիափոխադրողը չեղյալ է համարել այդ տոմսերը և ներողություն խնդրել գնորդներից՝ խոստանալով յուրաքանչյուրին նվեր վաուչեր՝ որպես պատճառած  անհարմարության համար փոխհատուցում։

Այնուամենայնիվ, գնորդները չափազանց վրդովվել են ավիաընկերության գործողություններից, քանի որ նրանցից շատերն արդեն ամրագրել են հյուրանոց և տուրեր․ հայտնում է  BBC News-ը։

British airways ավիաընկերություն

Միանգամից մի քանի զբոսաշրջային բյուրո վաճառել է այդ  տոմսերը  British Airway-ի կողմից հունիսի  11-ին  գրեթե մեկ ամբողջ օր սիմվոլիկ 1 ֆունտ արժեքով՝ չհաշված օդանավակայանի ծախսերը։

Սովորաբար այդ տոմսն արժե  200  ֆունտից ոչ պակաս, իսկ մնացած ծախսերի հետ այդ թիվը ավելանում է ևս մի քանի հարյուր ֆունտով։

You might also like