Time Out-ն անվանել է Դուբայի լավագույն ռեստորանները

Դուբայի լավագույն ռեստորանը իտալական Il Borro Tuscan Bistro-ն է, որի մթերքները բերվում են Տոսկանայից։

Բրիտանական  Time Out  ժամանցային ամսագրի Դուբայի մասնաճյուղը անվանել է Դուբայի գլխավոր ռեստորանները։ Ինչպես հայտնում է Arabian Business պարբերականը՝ տարվա լավագույն ռեստորան ու  Time Out Dubai 2018-ի հաղթող է ճանաչվել  իտալական  Il Borro Tuscan Bistro հաստատությունը, որը գտնվում է Jumeirah Al Naseem համալիրում։ Հատկանշական է, որ նրա խոհարարները պատրաստում են իրենց ուտեստները  Տոսկանայից ստացված մթերքներով։ Բացի այդ, փորձագետները Il Borro Tuscan Bistro-ն անվանել են Դուբայի լավագույն իտալական ռեստորանը։

Il Borro Tuscan Bistro Dubai, Դուբայ, ԱՄԷ

Time Out Dubai 2018-ի մյուս հաղթողներն են․

  • Լավագույն ասիական ռեստորան՝ 3 Fils, Jumeirah Fishing Harbour։
  • Լավագույն չինական ռեստորան՝ Hakkasan, Jumeirah Emirates Towers։
  • Լավագույն եվրոպական ռեստորան՝ folly by Nick & Scott, Souk Madinat Jumeirah։
  • Լավագույն ֆրանսիական ռեստորան՝  La Petite Maison, DIFC։
  • Լավագույն հնդկական ռեստորան՝ Trèsind, Nassima Royal Hotel։
  • Լավագույն ճապոնական ռեստորան՝ Zuma, Gate Village, DIFC։
  • Հարավային Ամերիկայի խոհանոցով լավագույն ռեստորանը՝  LIMA Dubai, City Walk։
  • Լավագույն լիբանանյան ռեստորան՝ Al Nafoorah, Jumeirah Emirates Towers։
  • Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրների լավագույն ռեստորան՝ Rüya, Grosvenor House, Dubai Marina։
  • Լավագույն հյուսիսամերիկյան և կարիբյան ռեստորան՝  Miss Lily’s, Sheraton Grand Hotel Dubai։
  • Թայլանդական խոհանոցի լավագույն ռեստորան՝ Thiptara, Palace Downtown Dubai։
  • Լավագույն թեյարան՝ At.mosphere Restaurant and Lounge, Burj Khalifa, Downtown Dubai։
  • Լավագույն բարային ճաշացանկ՝  Lock, Stock & Barrel, Grand Millennium Hotel։
  • Լավագույն ռեստորանային նախաճաշ՝ Reform Social & Grill, The Lakes։
  • Լավագույն ռեստորանային բրանչ՝ Zuma, Gate Village, DIFC։
  • Լավագույն բյուջետային հաստատություն՝  Ayubowan, Lake Point Tower, Cluster N, JLT։
  • Լավագույն սրճարան՝  Jolie Boutique & Café, City Walk։
  • Լավագույն բացօթյա հաստատություն՝  Boardwalk. Dubai Creek Golf & Yacht Club, Deira։
  • Փաբի լավագույն ճաշացանկ՝ Reform Social & Grill, The Lakes։
  • Ռոմանտիկ ընթրիքի համար լավագույն հաստատությունը՝  Thiptara, Palace Downtown Dubai։
  • Լավագույն ծովային ռեստորան՝ Ossiano, Atlantis The Palm, Palm Jumeirah։
  • Լավագույն սթեյք հաուս՝ Winner: J&G Steakhouse, The St. Regis Dubai, Al Habtoor City։
  • Նորեկներ՝ BB Social Dining, Gate Village 8, DIFC  և Flamingo Room by tashas, Jumeirah Al Naseem։
You might also like