Հայտնի են Եվրոպայի ամենաշատ խցանումներով քաղաքները

Ցանկի 7 հորիզոնականները բաժին են հասել Ռուսաստանին, այդ թվում՝ առաջին հորիզոնականը, որտեղ Մոսկվան է։

Մեր մոլորակի խոշոր քաղաքների բնակիչները չեն կարող պատկերացնել իրենց կյանքը առանց անձնական ավտոմեքենայի կամ տաքսի ծառայության։ Սակայն, հաշվի առնելով տրանսպորտային միջոցների քանակությունը, նույնիսկ փոքրիկ ուղևորությունը կարող է վերածվել խցանումներում երկար սպասումների։

Փարիզ, Ֆրանսիա

Բրիտանական GoCompare ընկերության փորձագետները վերլուծել են խցանումներում վարորդների անցկացրած ժամերի միջին քանակությունը։ Հիմնվելով իրենց հետազոտության տվյալների վրա՝ նրանք կազմել են Եվրոպայի խցանումներից  ամենաշատը տառապող 25 քաղաքների ցանկը։

Լոնդոն, Մեծ Բրիտանիա

Ստորև ներկայացված է GoCompare-ի ամբողջական ցանկը։

1. Մոսկվա;
2. Լոնդոն;
3. Փարիզ;
4. Ստամբուլ;
5. Կրասնոդար;
6. Ցյուրիխ;
7. Սանկտ Պետերբուրգ;
8. Սոչի;
9. Մյունխեն;
10. Նիժնի Նովգորոդ;
11. Օսլո;
12. Քյոլն;
13. Շտուտգարտ;
14. Բրյուսել;
15. Համբուրգ;
16. Բեռլին;
17. Մադրիդ;
18. Մանչեսթեր;
19. Մայնի Ֆրանկֆուրտ;
20. Վիեննա;
21. Լոզան;
22. Ռուռսկի շրջան;
23. Հանովեր;
24. Հռոմ;
25. Ստոկhոլմ։

You might also like