Հայտնի են աշխարհի ամենագեղեցիկ մետրոյի կայարանները

Հետաքրքիր է, որ Expedia-ի թոփ-10-ի մետրոների մեծ մասը գտնվում են Եվրոպայում։ Իսկ երեքը ԱՄՆ-ում են։

Աշխարհի ամենագեղեցիկ մետրոյի կայարանը գտնվում է Ստոկհոլմում։ Այդ եզրահանգմանն են եկել  Expedia համաշխարհային զբոսաշրջային օնլայն հարթակի փորձագետները։ Այդ մասին հայտնում է  Mental Floss-ը։

Arts Et Métiers, Փարիզ, Ֆրանսիա

Երկրի մի շարք գեղեցիկ վայրեր գտնվում են նրա մակերևույթից ցած․ գրում է պարբերականը։ Դրա ապացույցը աշխարհի 10 ամենագեղեցիկ մետրոյի կայարաններն են։ Փորձագետների կարծիքով՝  գետնանցումների տասնյակը գլխավորում է Ստոկհոմլի  T-Centralen կայարանը։

New York City’s Grand Central Terminal, Նյու Յորք, ԱՄՆ

Այն շվեդական մայրաքաղաքի մետրոյի գլխավոր կայարանն է։ Քարանձավի նմանվող անսովոր պատերը ներկված են թագավորական կապույտ գույնով։ Դիզայնը ամբողջացնում են անսովոր նախշերը, որոնցով պատված են պատերը։ Կայարանի մյուս մասում հարգանքի տուրք է մատուցվում ստոկհոլմյան մետրոն կառուցող աշխատավորներին։ Ենթադրաբար, կապույտ գույնը ճարտարապետները ընտրել են, որպեսզի ուղևորները իրենց զգան երկրի վրա։

T-Centralen, Ստոկհոլմ, Շվեդիա

Գեղեցկությամբ երկրորդ մետրոյի կայարանը գտնվում է Մոսկվայում։ «Կոմսոմոլսկայան» ունի ոսկեզօծ խճանկարներով  մարմարե պատեր, բյուրեղյա ջահեր, քանդակներ և նկարազարդ պատեր, որոնք պատկերում են Ռուսաստանի պատմության կարևոր պահերը։ Մեկ այլ մոսկովյան կայարան՝  «Մայակովսկայան», գտնվում է ցանկի  8-րդ տողում։

Կոմսոմոլսկայա, Մոսկվա, Ռուսաստան

Վարկանիշային աղյուսակում են  Arts Et Métiers (Փարիզ), The Wesfriedhof (Մյունխեն), Toledo Metro (Նեապոլ), Staromestska (Պրահա), Metro Center (Վաշինգտոն), Abandoned City Hall և New York City’s Grand Central Terminal (Նյու Յորք) կայարանները։

You might also like