Փարիզում անվանափոխել են մետրոյի կայարանները՝ ի պատիվ հավաքականի հաղթանակի

Փարիզյան մետրոյի 6 կայարաններ անվանափոխվել են՝ ի պատիվ Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը Ֆրանսիայի հավաքականի հաղթանակի։

Victor Hugo կայարանը վերածվել է  Victor Hugo Lloris՝ ի պատիվ հավաքականի դարպասապահ Ուգո Լորիսի։

Notre-Dame des Champs կայարանը դարձել է Notre Didier Deschamps՝ ի պատիվ հավաքականի գլխավոր մարզիչի՝ Դիդիե Դեշամի։

Նրա պատվին անվանափոխվել է նաև Сhamps-Elysees — Clemenceau կայարանը, որն այժմ կոչվում է Deschamps Elysees — Clemenceau։

Փարիզ, Ֆրանսիա

Charles de Gaulle — Etoile-ը վերափոխվել է  On a 2 Etoiles-ի («Մենք այժմ երկու աստղ ունենք»)։

Avron կայարանի անունը այժմ հնչում է Nous Avron Gagne («Մենք հաղթել ենք»)։

Bercy կայարանի անունը այժմ  Bercy les Bleus է («Շնորհակալություն, Կապույտներ»)․ հայտնում է ՏԱՍՍ-ը։

Փարիզ, Ֆրանսիա

You might also like