Մոնբլանի մուտքը սահմանափակել են

Ինչպես հայտնում է Daily Mail-ը՝ Եվրոպայի ամենաբարձր լեռը բարձրանալիս անցյալ տարի մահացել է 14 մարդ, երկուսը՝ անհետ կորել։  2018 թվականի սկզբից մահացել են արդեն երեքը։  

Ֆրանսիայի Մոնբլան լեռը ութ օրով սահմանափակ հասանելիություն ունի զբոսաշրջիկների մեծ հոսքի պատճառով։ Իշխանությունները կրճատել են, այսպես կոչված, «թագավորական երթուղու» անցանելիությունը, քանի որ լեռը բարձրանալ ցանկացողների թիվը շատ մեծ է, բայց ոչ բոլոր են հետևում անվտանգության կանոններին։

Հաճախ զբոսաշրջիկները Մոնբլան են բարձրանում՝ առանց համապատասխան սարքավորումների և պարագաների՝ վտանգելով իրենց կյանքը։ Փորձելով պայքարել անպատրաստ զբոսաշրջիկների դեմ՝ իշխանությունները տուգանք  են սահմանել առանց պարանների բարձրացողների համար։

You might also like