Ինչպե՞ս են աշխարhի տարբեր երկրներում ընդունում տատուները

Մեր օրերում 20-ից  40 տարեկան շատ երիտասարդներ  մարմնի վրա ունեն տատուներ։ Մարմնի նկարների այս տեսակը, որը նախկինում ասոցացվում էր վատ վարքի և մութ անցյալի հետ, այսօր համարվում է  ժամանակակից արվեստի ճյուղերից մեկը։

Սակայն, չնայած նրան, որ շատ երկրներում արդեն լավ են վերաբերվում տատուաժին, այդ թվում՝ գործատուները, որոշ պետություններում դեռ անընդունելի են մարմնի նկարների որոշ տեսակներ և թեմաներ։ Ստորև ներկայացված են մի քանի կանոն, որոնց արժե հետևել տատուները այլ երկրներում ցուցադրելու դեպքում։
1. Գերմանիա, Ֆրանսիա, Սլովակիա-այստեղ արգելված են նացիզմի և ֆաշիզմի թեմայի հետ թեկուզ թեթև կապ ունեցող ցանկացած տատու;
2. Ճապոնիա –ցանկացած տատու համարվում է  յակուձա կլանի հետ կապ և չպետք է ցուցադրվի հանրությանը, այդ թվում՝ շոգեբաղնիքում։;
3. Շրի Լանկա և Թայլանդ- արգելված են Բուդդայի պատկերով տատուները;

Բուդդա Տատու

4. Մալայզիա- ցանկացած տատու համարվում է մարմնի սրբապղծում և հակասում տեղի կրոնական համոզմունքներին;
5. Թուրքիա–չնայած տատուները արգելող օրենքի բացակայությանը՝ վերջին տարիներին տեղական իշխանությունները շատ խիստ են վերաբերվում արվեստի այս ճյուղին և նույնիսկ ստիպում քաղաքացիներին հեռացնել դրանք մարմնից;
6. Վիետնամ- մեծ քաղաքներից դուրս դաջվածքով մարդիկ ասոցացվում են քրեական կյանքի և մութ անցյալի հետ;
7. Հյուսիսային Կորեա- միակ թույլատրելի տատուն երկրի առաջնորդի պատկերն ու նրան գովերգող արտահայտություններն են;
8. Իրան- այստեղ ևս, ինչպես Թուրքիայում, վերջին տարիներին տատուներով մարդկանց հանդեպ վերաբերմունքը շատ խիստ է, և արվեստի այս տեսակը համարվում է սատանայի երկրպագություն։

You might also like