Կազմվել է ԱԱ-2018-ի օտարերկրյա երկրպագուների ամենատարօրինակ հարցերի ցանկը

Ավելի քան 100 կամավոր ամեն օր օգնում է երկրպագուներին՝ պատասխանելով նրանց հարցերին և լուծելով նրանց խնդիրները։  Օրինակ, երկրպագուներից մեկը բանկային քարտը գցել է  ջրատարի ճաղերից ներս, և կամավորները օգնել են նրան հանել այն։ Իսկ Արգենտինայից ժամանած զբոսաշրջիկին օգնել են գտնել կորցրած անձնագիրը։

Մոսկովյան մետրոպոլիտենի աշխատակիցները կազմել են ամենատարօրինակ և պոպուլյար հարցերի ցանկը, որոնք ֆուտբոլային երկրպագուները տվել են կամավորներին։ Այդ մասին հայտնում է Մոսկվայի քաղաքապետի կայքը․ գրում է  Lenta-ն։ 

«Ամենապոպուլյար հարցերը եղել են «Ինչպե՞ս հասնել Կարմիր հրապարակ» և «Որտե՞ղ է Նիկոլսկայա փողոցը», ընդ որում, հաճախ ճանապարհորդները պարզապես ցույց են տվել համացանցից ներբեռնած մարդաշատ մի լուսանկար։

Աշխարհի առաջնություն 2018

Բացի այդ, օտարերկրյա ուղևորները հետաքրքրվել են, թե որտեղ է շներով կայարանը՝ նկատի ունենալով «Հեղափոխության հրապարակը»», -պատմել է Մոսկվայի քաղաքապետի տեղակալ Մաքսիմ Լիկսուտովը։
Ըստ կամավորների՝ օտարերկրացիների ամենատարօրինակ հարցերից  եղել են  «Որտե՞ղ է քնում Լենինը», «Կամուսնանա՞ք ինձ հետ», «Եթե ես ունեմ անսահմանափակ մետրոյի տոմս, կարո՞ղ եմ գիշերել մետրոյում» հարցերը։

You might also like