Հայտնի է Եվրոպայի ամենահավատարիմ ֆուտբոլային երկրպագուներով երկիրը

Աշխարհի առաջնության ամենաշատ տոմսերի գնման ցուցանիշով առաջատար է դարձել Գերմանիան։

«ՏուրՍտատ» գործակալությունը վերլուծել է աշխարհի առաջնության վաճառված տոմսերի վիճակագրական տվյալները։ Ընդհանուր առմամբ, սպառվել է 2,5 միլիոն տոմս։

Եվրոպական երկրներից տոմսերի գնման առաջատար է դարձել Գերմանիան։ Համաշխարհային վարկանիշային աղյուսակում այս երկիրը չորրորդն է՝ ԱՄՆ-ից, Բրազիլիայից և Կոլումբիայից հետո։ Առաջին տասնյակում հայտնվել են նաև Մեքսիկան, Արգենտինան, Պերուն, Չինաստանը, Ավստրալիան և Բրիտանիան։

Ընդ որում, Չինաստանի և ԱՄՆ-ի հավաքականները չեն մասնակցում աշխարհի առաջնությանը։

You might also like