FIFA-ն արգելել է եթերում ցուցադրել գեղեցիկ երկրպագուներին

Այդ փոփոխությունները կվերաբերեն նաև  FIFA-ի հեռարձակման և վիդեբովանդակություն ստեղծող բաժնին․ հայտնում է Gazeta.ru-ն։ 

Associated Press-ի  փոխանցմամբ՝ խտրականությունների դեմ պայքարի շրջանակներում  FIFA-ն առաջարկել է չցուցադրել գեղեցիկ երկրպագուներին ֆուտբոլային խաղերի հեռարձակման ժամանակ։

Փորձագետների կարծիքով՝ օպերատորների շեշտադրումը գեղեցիկ երկրպագուհիների վրա կարող է իր մեջ սեքսիզմի տարրեր պարունակել։

Բելգիայի երկրպագուհի

FIFA-ի կայուն զարգացման դեպարտամենտի ղեկավար Ֆեդերիկո Ադդեկին հայտարարել է, որ ֆեդերացիան պլանավորում է բանակցություններ սկսել հեռարձակող հեռուստաընկերությունների հետ, որպեսզի գեղեցիկ երկրպագուհիների կադրերը հասցնեն նվազագույնի։

 

You might also like