Լոնդոնը պայքարում է զբոսաշրջիկների կուտակումների դեմ օրիգինալ միջոցով

Ներկայումս խաղը ներբեռնել է վեց հարյուր հազար մարդ։

Տուրիզմի քաղաքային խորհուրդը որշում է կայացրել բեռնաթափել կենտրոնը զբոսաշրջիկներից հատուկ խաղի միջոցով՝ Play London With Mr. Bean․ հայտնում է Ռիա Նովոստին՝ հղում կատարելով  Skift-ին։

Խաղացողը պետք է այցելի Լոնդոնից դուրս գտնվող տեսարժան վայրեր՝ անցնելով հրահանգների տարբեր փուլեր և վաստակելով միավորներ, որոնք կարելի է փոխել զեղչերի հետ։

Play London With Mr. Bean խաղ

«Play London With Mr. Bean-ը նախատեսված է նրանց համար, ովքեր գտնվում են Լոնդոնում մի քանի օր շարունակ և եղել են մի շարք տեսարժան վայրերում։ Որպեսզի մարդիկ չդադարեն խաղալ, մենք պլանավորում ենք ավելացնել նոր մակարդակներ, ատրակցիոններ և առաջարկներ»,- նշել են խաղը մշակող ընկերությունում։  Խաղի հեղինակները նաև հայտարարել են, որ մտադիր են իրենց արտադրանքը հասցնել այլ համաշխարհային մայրաքաղաքներ, որոնք նույնպես ունեն զբոսաշրջիկների մեծ հոսք։

You might also like