Համաշխարհային տուրիզմը այս տարի 6% աճ է գրանցել

Միակ շրջանը, որտեղ նկատվել է զբոսաշրջային ժամանումների նվազում, եղել է Կարիբները։ Դրա հավանական պատճառը 2017 թվականի օգոստոսին և սեպտեմբերին այստեղ տեղի ունեցած փոթորիկներն են։ 

ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը (UNWTO) հրապարակել է հերթական «Աշխարհի զբոսաշրջության բարոմետր» (World Tourism Barometer) ուսումնասիրությունը․ հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով АТОР-ին։

Ստացված տվյալների համաձայն՝ 2018 թվականի առաջին չորս ամիսներին միջազգային զբոսաշրջային ժամանումների ցուցանիշը աճ է գրանցում բոլոր շրջաններում։ Ամենից շատ աճ նկատվում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, որտեղ առաջատարները Հարավարևելյան Ասիան  (+10%) և Հարավային Ասիան են (+9%)։

Աֆրիկան և Մերձավոր Արևելքը 2018 թվականի առաջին չորս ամսում ընդունել են  6% և 4% ավել զբոսաշրջիկներ, քան՝ անցյալ տարվա նույն ժամանակաշրջանում։

Միջազգային տուրիզմը Եվրոպայում աճել է  8%-ով։ Այստեղ լիդերներ են դարձել Եվրոպայի Հարավային, Միջերկրածովյան և Արևմտյան շրջանները։

Հարավային և Հյուսիային Ամերիկաները գրանցել են 3% աճ՝ անցյալ տարվա հունվար-ապրիլ ամիսների տվյալների հետ համեմատած։ Առավել զգալի աճ այստեղ գրանցել է Հարավային Ամերիկան (8%)։

You might also like