Ընտրվել է Եվրոպայի ամենամատչելի քաղաքը բնակության նպատակով տեղափոխման համար

Ամենաթանկ եվրոպական քաղաքը տեղափոխության համար ճանաչվել է Լոնդոնը, որտեղ առաջին ամսում ձեզ անհրաժեշտ կլինի  2,7 հազար եվրո։ 

Բուխարեստը ամենամատչելի քաղաքն է Եվրոպայում նրանց համար, ովքեր ցանկանում են փոխել բնակության վայրը։

Այն զբաղեցրել է երրորդ հորիզոնականը Nestpick բնակարանների որոնման ագրեգատորի կազմած համաշխարհային վարկանիշային աղյուսակում։

Բուխարեստ, Ռումինիա

Նրանց, ովքեր կտեղափոխեն Ռումինիայի մայրաքաղաք, առաջին ամսում բավարար կլինի  644 եվրո բնակարանի վարձակալության, ինտերնետի վճարի, սնունդի, տրանսպորտի և հեռախոսի համար․ գրում է «Եվրոպուլսը»։

Բուխարեստից առաջ ցանկում գտնվում են Կահիրեն, որտեղ տեղափոխության համար անհրաժեշտ է  560 եվրո առաջին ամսվա համար, և Բանգալորը (Հնդկաստան)՝ 634 եվրոյով։

You might also like