Կիրականացվեն Երևան-Բուխարեստ կանոնավոր թռիչքներ

Ռումինական Tarom ավիաընկերությունը կիրականացնի Երևան-Բուխարեստ կանոնավոր թռիչքներ 2018թ սեպտեմբերի 5-ից

Ավարտվել են բանակցությունները «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ և ռումիանական «Tarom» ավիաընկերության միջև: Ստորագրվել է պայմանագիր, որի համաձայն 2018թ սեպտեմբերի 5-ից Բուխարեստ – Երևան ուղղությամբ կանոնավոր չվերթեր կիրականացնի ռումինական ավիաընկերությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Արմենիա միջազգային օդանավակայաններ»-ի մամուլի ծառայությունից, չվերթերը կկատարվեն շաբաթական երկու անգամ հաճախականությամբ:

Էական է, որ Բուխարեստի աշխարհագրական դիրքը շատ հարմար է եվրոպական հիմնական ուղղություններով տարանցիկ չվերթերի համար:

Source Armenpress
You might also like