Աբու Դաբիում բացվել է փչովի աքվապարկ

Յուրաքանչյուր այցելու այստեղ մեկ ժամում կարող է սպառել  500 կիլոկալորիա։ 

Փչովի Aqua Fun աքվապարկը, որը նախկինում գտնվում էր Դուբայի  Jumeirah Beach Residence լողափում, այժմ տեղափոխվել է Աբու Դաբիի ափ։ Սահարանների, բլրակների, աստիճանների և  կամուրջների տեսքով ատրակցիոնները գտնվում են հենց ջրի վրա։

Աբու Դաբի, ԱՄԷ

Ինչպես հայտնում է «Ռուսական էմիրությունները»՝ ծովի վրա գտնվող աքվապարկը գտնվում է Աբու Դաբիի ափագոտում՝  St Regis և Hilton հյուրանոցների միջև։ Անվտանգության նկատառումներով՝ փչովի աքվապարկի բոլոր այցելուներին տրվում են փրկարարական ժիլետներ։ Բացի այդ, Aqua Fun պարկում գործում են փրկարարներ։ Այցելության արժեքը կազմում է 100 դիրհամ ($27)։

You might also like