Թագուհի Ելիզավետա II-ի նվերները կցուցադրվեն Բուքինգեմյան պալատում

Լոնդոնի Բուքինգեմյան պալատը, որն հանդիսանում է Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա II-ի ներկայիս նստավայրը, բաց կլինի հուլիսի  22-ից հոկտեմբերի  1-ին։ Զբոսաշրջիկներին կթողնեն Բուքինգեմյան պալատ երկու ամիսներին, որոնք թագուհին կանցկացնի իր շոտլանդյան նստավայրում՝ Բալմորալ պալատում։ Ամեն տարի տասնյակ հազարավոր այցելուներ հիանում են պալատի շքեղ ինտերիերով և թագավորական հավաքածուների գանձերով, որոնց թվում են Ռուբենսի, Ռեմբրանդի, Վերմեերի, Պուսսենի և Կանալետտոյի կտավները,  բազմաթիվ պարագաները Սևրի ճենապակուց և նրբաճաշակ հնաոճ կահույքը։

Թագուհու նվերները

Ավանդույթի համաձայն՝ ամառային շրջանում պալատում կազմակերպվում են թեմատիկ ցուցահանդեսներ։ Այս տարի հանրությանը կներկայացվեն Ելիզավետա  II թագուհու նվերները, որոնք նա ստացել է իր կառավարման տարիներին երկրի բնակիչներից և այլ երկրների ղեկավարներից։ Ցուցանմուշների թվում են Կանադայի հնդկացիների պաշտամունքային սյունը, Նիգերիայի ժողովրդի ուլունքապատ բազկաթոռը, ոսկե առագաստով նավի մոդելը Չինաստանի նախագահից․ գրում է  ITV.com-ը։ Ընդհանուր առմամբ ցուցահանդեսին կներկայացվեն  250 յուրօրինակ նվեր ավելի քան հարյուր երկրից։

Թագուհու նվերները

You might also like