Բենքսիի աշխատանքը չեն ընդունել, քանի դեռ չեն իմացել նրա անունը

Բենքսին փորձել է մասնակցել ցուցահանդեսի այլ անվան ներքո, նրա հայտը մերժել են, քանի դեռ նա չի ներկայացել իր անունով։

Բրիտանացի փողոցային նկարիչ Բենքսին պատմել է, որ փորձել է մասնակցել մի ցուցահանդեսի ուրիշի անվան տակ, որպեսզի ստուգի, թե ինչ ազդեցություն ունի հեղինակի անունը աշխատանքի գնահատման վրա։ Այդ մաիսն գրառումը նա տեղադրել է իր ինստագրամյան էջում․ հրապարակումը հավաքել է ավելի քան   135 հազար լայք․ գրում է  Birdinflight-ը։

«Ես այս աշխատանքի նախնական տարբերակը ներկայացրել եմ Արվեստի թագավորական ակադեմիայի ամառային ցուցահանդեսին Bryan S Gaakman անվան ներքո․ դա Banksy anagram բառակապակցության հապավումն է։ Հայտս չընդունեցին», —գրել է նկարիչը։

Մեկ ամիս անց Բենքսին նամակ է ստացել, որում նույն ցուցահանդեսի ներկայացուցիչը հարցրել է նկարչին, թե չի ցանկանա, արդյոք, նա մասնակցել ցուցահանդեսին, և խնդրել որևէ աշխատանք ուղարկել։ «Ես ուղարկեցի նույն աշխատանքը, ինչ առաջին անգամ։ Այժմ այն կախված է պատկերասրահում» ։ 

You might also like