Իմ ձեռագործ Հայաստանը — 14 հոկտեմբերի 2018

Իմ Հայաստան ծրագրի Շիրակի և Տավուշի արհեստագործները կվաճառեն իրենց յուրօրինակ ձեռագործ աշխատանքները, ինչպես նաև ցանկացողներին կսովորեցնեն արհեստագործական հմտություններ

Հոկտեմբերի 14-ին, կիրակի օրը, Գաֆէսճեան քանդակների պարտեզում ձեզ կսպասեն մարզերից ժամանած վարպետներն իրենց ձեռագործ աշխատանքներով:

Իմ Հայաստան ծրագրի Շիրակի և Տավուշի արհեստագործները կվաճառեն իրենց յուրօրինակ ձեռագործ աշխատանքները, ինչպես նաև ցանկացողներին կսովորեցնեն արհեստագործական հմտություններ:

Իմ ձեռագործ Հայաստանը «Իմ Հայաստան» ծրագրի հիմնական նախաձեռնություններից մեկն է, որն աջակցում է Հայաստանի գյուղական համայնքներում ավանդական արհեստների վերականգման գործընթացը` փայտի փորագրություն, տեքստիլ, ասեղնագործություն, գորգագործություն, կավագործություն և այլն:

Այս տարի վաթսուն արհեստավորներ մասնակցել են մարքեթինգի, պրոդուկտի ստեղծման և ձևավորման, գնի որոշման և բիզնեսի կառավարման դասընթացներին: Այնուհետ մասնակիցներն աշխատել են Տերյան մշակութային կենտրոնի մասնագետների հետ, որի արդյունքում էլ ստեղծվել են ներկայացված աշխատանքները:

Իմ ձեռագործ Հայաստանը կազմակերպվում է Իմ Հայաստան ծրագրի կողմից, որը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ և իրականացվում Սմիթսոնյան Ինստիտուտի կողմից։ Ծրագրի թիմը շնորհակալություն է հայտնում Գաֆէսճեան արվեստի կենտրոնին՝ Գաֆէսճեան քանդակների պարտեզը տրամադրելու փառատոնի անցկացման համար։

You might also like