Երևանում կանցկացվեն Գինու օրեր

Միջոցառման մասնակցությունը անվճար է․ հայտնում է  Areni Fest հիմնադրամը։

Մայիսի 4-5-ին Երևանում կանցկացվի փառատոն՝ նվիրված գինուն։ «Երևանի գինու օրերը» կանցկացվեն մայրաքաղաքի Սարյան փողոցում։

Փառատոնին տեղի գինու գործարանները կներկայացնեն իրենց արտադրանքը, ռեստորանները՝ կմշակեն հատուկ ճաշացանկ։ Տոնի այցելուները կարող են մասնակցել համտեսումներին և գնել հավանած գինին տոնավաճառից։ «Երևանի գինու օրերը» կուղեկցվեն կենդանի երաժշտությամբ և պարերով։

Համտեսման կուպոնի արժեքը  400 դրամ է (0,67 եվրո), իսկ 4 հազար դրոմով  (շուրջ 7 եվրո) կարելի է ձեռք բերել համտեսման հավաքածու, որը ներառում է լոգոտիպով գինու բաժակ, նրա պատյանն ու միջոցառմանը մասնակից գինեգործարանների մասին տեղեկատվության գրքույկ։

You might also like