Անորսալի նկարիչ Բենքսիի դեմքը տեսանկարահանվել է

Բրիստոլցիները, որտեղ ինչպես հայտնի է ծնվել է Բենքսին, տեսանյութում ճանաչել են տեղի շրջանավարտ Ռոբին Գաննինգեմին։

Աչալուրջ անգլիացին տեսանկարահանել է կասկածելի տղամարդու, որը, ինչպես հետո պարզվել է, կարող է լինել առեղծվածային սթրիթ-արտ նկարիչը։ Տեսանյութն արվել է Քինգստոն-ապոն-Հալլ քաղաքում՝ Բենքսիի վերջին աշխատանքի մոտ։

39-ամյա տեղացի գործարար Ռիչարդ  Թիլսոնը նկատել է ակնոցով և գլխարկով կասկածելի տղամարդու կամուրջի տակ կայանած բեռնատարի մեջ։ Մտածելով, որ նա կարող է գող լինել, աչալուրջ քաղաքացին տեսանկարահանել է նրան։

Սակայան բեռնատարի վարորդը ոչ մի կասկածելի բան չի արել․ նա մոտեցել է պատին և լուսանկարել վերջերս այնտեղ հայտնված նկարը, այնուհետև՝ հեռացել։ Հաջորդ օրը Բենքսիի ինստագրամյան էջում հայտնվել է այդ փողոցային արվեստի նկարը, որից էլ գործարարը ենթադրել է, որ իր նկարած կասկածելի տղամարդը հենց նույն նկարիչն է, ով սկզբունքորեն չի բացահայտում իր ինքնությունը։

Հաջորդ երկու օրվա ընթացքում քաղաքում հայտնաբերվել են ևս 2  նոր աշխատանք, որոնք նույնպես ստորագրված են Բենքսիի կողմից։ 

Մինչև այս տեսանյութի ի հայտ գալը՝ Բենքսիի մասին հայտնի էր միայն այն, որ նա մեծացել է  Անգլիայի արևմուտքում գտնվող Բրիստոլ քաղաքում։ Տեսանյութը դիտած բրիստոլցիները  ճանաչել են Ռոբին Գաննինգեմին, ով տեղի դպրոցի շրջանավարտ է։ Կարծիք կա, որ հենց նա է թաքնվում Բենքսի անվան տակ և փողոցային նկարներ թողնում Անգլիայով մեկ, որոնք հետո գնահատվում են հարյուր հազարավոր դոլարներ։

Բենքսիի աշխատանքներից

You might also like