Բենքսին հուշանվերների խանութ կբացի Պաղեստինում

Անորսալի նկարիչ Բենքսին այս ամիս հուշանվերների խանութ կբացի, որտեղ գրաֆֆիտիի սիրահարները կարող են ձեռք բերել բաժակներ, կախազարդեր, շապիկներ, ինչպես նաև՝ սկանդալային հեղինակի օրիգինալ աշխատանքները։ Խանութը տեղ կգտնի Բենքսիի հյուրանոցի մոտ, որը բացվել է գարնանը Բեթղեհեմում  (Պաղեստին)։

Բենքին հուշանվերների խանութ կբացի Պաղեստինում

«Անդեմ նկարիչը» հաճախ չէ իր աշխատանքները վաճառքի հանում․ գրում է Guardian-ը։ Զբոսաշրջիկները կկարողանան գնել փոքրիկ քանդակներ և Բենքսիի աշխատանքների ռեպրոդուկցիաները։ Այսպիսով, Իսրայելի և Պաղեստինի միջև բաժանարար բետոնե պատի տեսքով  բանալիների կախազարդը կարժենա 90 շեկել (21 եվրո), հսկողության աշտարակի վրա ճոճանակով ձուլվածքը  (Բենքսիի հայտնի աշխատանքներից մեկը) կարժենա 575 շեկել (138 եվրո)։ Բոլոր աշխատանքները ստեղծել է նկարիչը, ում գործերը գնահատվում են տասնյակ հազարավոր եվրոներով։ Հուշանվերային խանութը եզակի հնարավորություն է  ձեռք բերել «Բենքսիից մի կտոր» մատչելի գնով։

You might also like