Բրիտանիայի թագուհու տարեդարձին կարող են գնալ բոլոր ցանկացողները

Դեռևս պարզ չէ, թե թագավորական ընտանիքից, բացի Ելիզավետա II-ից, էլ ով ներկա կգտնվի միջոցառմանը։ 

Անգլիայի թագուհի Ելիզավետա II-ի  92-ամյակի առթիվ BBC-ի կազմակերպած տոնական համերգի տոմսերը ազատ վաճառքի են հանվել։ Տոմսի արժեքը սկսվում է 32 դոլարից։ Այդ մասին հայտնում է  ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Travel+Leisure ամսագրին։

Սթինգի, Շեգիի, ովքեր համատեղ ալբոմ են թողարկում, Քայլի Մինոուգի, Քերեյգ Դևիդի, սըր Թոմ Ջոնսի և ՀԱՀ-ից  Ladysmith Black Mambazo-ի մասնակցությամբ համերգը տեղի կունենա ապրիլի 21-ին Լոնդոնի  Royal Albert Hall-ում։

 

You might also like