Հայտնի են ամենավատ ճանապարհներով երկրները․ ո՞ր հորիզոնականում է Հայաստանը

Հայաստանը 137 երկրների մեջ 3.7 միավորով 85-րդ տեղում է՝ առաջ անցնելով Ռուսաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից, Ղազախստանից և Լատվիայից։ Հայաստանյան ճանապարհները զիջում են Վրաստանի, Տաջիկստանի, Էստոնիայի, Լիտվայի և Ադրբեջանի ճանապարհներին։

Կազմվել է աշխարհի ամենալավ և վատ ճանապարհներով երկրների վարկանիշային աղյուսակը՝ համաձայն Համաշխարհային մրցունակության ինդեքսի 2017-2018 տարբերակի։

Ցանկում հայտնվել է  137 երկիր։ Ճանապարհների որակը գնահատվել է մեկից յոթ միավորով, ընդ որում՝ երկրներից ոչ մեկը չի ստացել ամենաբարձր գնահատականը։ Ամենավատ ճանապարհները եղել են Մավրիտանիայում, որը ստացել է երկու միավոր։ Նրան հետևել են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը և Հայիթին, որոնք հավաքել են  2,1-ական  միավոր։ Չորրորդ և հինգերորդ տեղերում Մադագասկարն ու Գվինեան են՝ համապատասխանաբար․ երկու երկրների ճանապարհները գնահատվել են  2,2 միավոր։ Այնուհետև ցանկում Յեմենն է (2,3 միավոր), Պարագվայը (2,4 միավոր), Ուկրաինան (2,4 միավոր), Մոզակբիկը (2,5 միավոր) և Մոլդովան (2,5 միավոր)։

Մավրիտանիա

Վարկանիշային աղյուսակում լավագույնն են ճանաչվել Արաբական Միացյալ Էմիրությունները  (6,4 միավոր), Սինգապուրը (6,3 միավոր), Շվեյցարիան (6,3 միավոր), Հոնգկոնգը (6,2 միավոր), Նիդեռլանդները (6,1 միավոր), Ճապոնիան (6,1 միավոր), Ֆրանսիան (վեց միավոր), Պորտուգալիան (վեց միավոր), Ավստրիան (վեց միավոր) և ԱՄՆ-ն (5,7 միավոր)։

ԱՄԷ

Ռուսաստանը ցանկում  114-րդ տեղում է՝ 2,9 բալով, բայց նշված է, որ ռուսական ճանապարհները բարելավման միտում ունեն։

 

You might also like