Եվրոպայի եկեղեցիները կբացեն իրենց դռները գիշերը

Հունիսին Չեխիայի, Ավստրիայի և Լատվիայի տաճարներում, եկեղեցիներում ու աղոթատեղիներում կանցկացվի ամենամյա «Եկեղեցիների գիշեր» ակցիան։ Տեղաբնակներն ու զբոսաշրջիկները կարող են եկեղեցի այցելել մայրամուտից հետո և տեսնել օբյեկտներ, որոնք փակ են այցելության համար։ Լատվիայի եկեղեցիները, ակցիայի շրջանակներում, կբացեն իրենց դռները հունիսի 2-ին 18:00-ին։ Ավելի քան  190 օբյեկտ ամբողջ երկրում, որոնց թվում են՝  Ռիգայի 38 տաճարները, կներկայացնեն բազմաբնույթ ծրագիր․ հանդիպում հայտնի  նկարիչների, երգիչների և երաժիշտների հետ։

Չեխիայի շուրջ 1 500 տաճար և եկեղեցի կմասնակցեն գիշերային ակցիային, որը պլանավորած է հունիսի 9-ին։ Հարյուրավոր մարդիկ կանցնեն ավանդական «Լույսի ճանապարհով» Կարլովի կամրջով և մոմը Սուրբ Թոմաշի եկեղեցուց կտանեն դեպի Սուրբ Սալվադորի եկեղեցի։ Բացի այդ, շատ եկեղեցիներում և տաճարներում կանցկացվեն անվճար համերգներ, ցուցահանդեսներ և էքսկուրսիաներ։

Նույն օրը իրենց դռները կբացեն նաև հարյուրավոր եկեղեցիներ ամբողջ Ավստրիայում։ Վիեննայում կարելի է այցելել Սուրբ Նիկոլայի տաճարը, որտեղ պատրաստվում է հատուկ ծրագիր՝ համերգներով և էքսկուրսիաներով։ Սկիզբը  18:00-ին է։

You might also like