Հայտնի են Եվրոպայի ամենամատչելի քաղաքները գարնանային արձակուրդի համար

Թոփ տասում հայտնվել են նաև Վարշավան, Բուդապեշտը, Պրահան, Աթենքը, Լիսաբոնը, Դուբրովնիկը և այլ քաղաքներ։

The Telegraph-ի կազմած վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում Կրակովն է, երկրորդում՝ Վիլնյուսը, երրորդում՝ Ռիգան։ Մոսկվան ևս լավագույն տասնյակում է՝ զբաղեցնելով վեցերորդ հորիզոնականը։ Այդ մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Ըստ պարբերականի՝ Կրակովում հանգիստ կարելի է անցկացնել  165 եվրոյով՝ բնակության վրա ծախսելով  78 եվրո, մնացած ծախսերին՝  87 եվրո։ Լեհաստանի մեծությամբ երկրորդ քաղաք արժե գնալ թեկուզ միայն շուկայի հրապարակը տեսնելու համար, որը Եվրոպայի ամենամեծ միջնադարյան հրապարակն է։

Ռիգա, Լատվիա

Լիտվայի մայրաքաղաքում հանգիստը մեկ եվրոյով թանկ կարժենա․ ենթադրվում է, որ  77 եվրո զբոսաշրջիկը կտրամադրի ընթացիկ ծախսերին,  89 եվրո՝ բնակությանը։ Լատվիայի մայրաքաղաքում գարնանային արձակուրդը անցկացնելու համար անհրաժեշտ է  173 եվրո, ընդ որում՝ բնակությունն այստեղ արժե ընդամենը  62 եվրո։

Վիլնյուս, Լիտվա

Արձակուրդը Մոսկվայում, ըստ պարբերականի, կարժենա  200 եվրո, որից 120-ը պետք է  ընթացիկ ծախսերի համար,  80-ը՝ բնակության։ The Telegraph-ը զբոսաշրջիկներին խորհուրդ է տալիս ոչ միայն այցելել Կարմիր հրապարակ, Կրեմլ և դամբարան, այլև՝ շրջել քաղաքում։

Մոսկվա, Ռուսաստան

You might also like