Շվեդիայում կհայտնվի Եվրոպայի ամենաարագ ամերիկյան բլրակը՝ պատրաստված փայտից

Արդեն այս շաբաթ Շվեդիայում կսկսի գործել Եվրոպայի ամենաարագ փայտե ամերիկյան բլրակը՝  Wildfire։ Ատրակցիոնը նաև կզբաղեցնի պատվավոր երկրորդ հորիզոնականը աշխարհի ամենաբարձր բլրակների հիթ շքերթում․ նրա բարձրությունը կազմում է 57 մետր։ 49  մետր երկարությամբ գրեթե ուղղահայաց զառիթափին վագոնները կզարգացնեն  մինչև  113 կմ/ժ արագություն։ Տպավորիչ է, այնպե՞ս չէ։maxresdefaultWildfire-ը տեղ կգտնի ամենամեծ սկանդինավյան կենդանաբանական այգում՝ Wildfire-ում։ Ամերիկյան բլրակի պատրաստման համար հումք է հանդիսացել շվեդական փայտը․ նախագծի հեղինակները փորձել են առավելագույնս օրգանապես հարմարեցնել Wildfire-ը կենդանաբանական այգու լանդշաֆտին։  Բլրակի վրա ծախսվել է շուրջ 12 միլիոն եվրո գումար։

You might also like