Շվեդիայում բացվել է առաջին ճանապարհը, որը լիցքավորում է էլեկտրոմոբիլը

Ճանապարհով կարելի է  անցնել ոտաբոբիկ։ 

Շվեդիայում բացվել է աշխարհում առաջին էլեկտրաֆիկացված ճանապարհը, որը լիցքավորում է էլեկտրական փոխադրամիջոցների մարտկոցները, որոնք անցնում են նրա վրայով․ հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով The Guardian-ին։

Մագիստրալը Շվեդիայի մայրաքաղաքը կապում է Ստոկհոլմ-Արլանդա օդանավակայանին։ Ճանապարհի երկարությունը շուրջ երկու կիլոմետր է։

Ճանապարհը բաժանված է 50-մետրանոց հատվածների, որոնք հոսանք են ստանում այն ժամանակ, երբ տրանսպորտային միջոցը գտնվում է  դրանց վրա։ Եթե մեքենան կանգնի, հոսանքը կանջատվի։

Շվեդիայի էլեկտրաֆիկացված ճանապարհը

eRoadArlanda կոնսորցիումի գործադիր տնօրեն Հանս Զելլը պարզաբանում է, որ մակերեսի վրա էլեկտրականություն չկա, այն գտնվում է հինգ-վեց սանտիմետր խորությամբ։ Եթե անգամ ճանապարհի վրա աղաջուր լցնել, մակերեսին էլեկտրաէներգիայի մակարդակը կկազմի մեկ վոլտ։

Նրա խոսքերով՝ Շվեդիայում կա  կես միլիոն կիլոմետր ճանապարհ, որից  20 000 կմ-ն ավտոմայրուղի է։ Եթե դրանք էլեկտրաֆիկացվի, բավարար կլինի, քանի որ ավտոմայրուղիների միջև հեռավորությունը  45 կմ-ից ավել չէ, մեքենաները կարող են անցնել այդ ճանապարհը առանց լիցքավորվելու։

Շվեդիայի նպատակն է  2030 թվականին անկախանալ  ածխաջրածինային վառելիքից։

You might also like