Կարևոր փոփոխություն շենգենյան վիզայի համար դիմումների ներկայացման ընթացակարգում

Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի և Շվեդիայի մուտքի արտոնագրի (վիզա) համար դիմումները կընդունվեն «Վիզամետրիկ» կենտրոնի կողմից

Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը հաղորդագրություն է տարածել՝ կապված Շենգենյան վիզայի դիմումների ընթացակարգի հետ։ Հաղրորդագրության մեջ մասնավորապես նշվում է՝

2018թ. ապրիլից Երևանում Շենգենյան վիզայի համար ներկայացված դիմումները (Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի և Շվեդիայի համար) կընդունվեն ոչ թե Գերմանիայի դեսպանության, այլ առանձին սպասարկող ընկերության՝ «ՎիզաՄետրիկի» (Visametric) կողմից: Այս քայլը միտված է դիմումների սպասելաժամանակի կրճատմանը: Ներկայում դեսպանության առցանց գրանցման համակարգում Շենգենյան վիզայի համար 2018թ. ապրիլից սկսած այլևս պայմանավորվածություն ամրագրելու հնարավորություն չկա: Յուրաքանչյուր դիմումի մուտքագրման համար «ՎիզաՄետրիկը» գանձում է 20 եվրոյին համարժեք սպասարկման վճար՝ հայկական դրամով: Այսուհետ դեսպանությունը կշարունակի վիզայի դիմումներ ընդունել խիստ սահմանափակ ծավալով: Ազգային վիզաների դիմումների և այլ հյուպատոսական հարցերի հետ կապված փոփոխություններ տեղի չեն ունեցել:

Դեսպանությունը Ձեր ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքին, որ դիմումների ընդունման և դրանց վերաբերյալ որոշումներ կայացնելու գործընթացները միմյանցից անկախ են: Վիզաների դիմումների վերաբերյալ որոշումները կայացնում են այդ նպատակով Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունից Գերմանիայի դեսպանություն գործուղված աշխատակիցները:

«ՎիզաՄետրիկ» ընկերության հղումը՝ http://www.visametric.com (ուշադրություն. հայերեն տարբերակը հասանելի է «Residence Country: Armenia» և «Visiting Country» տվյալների ներմուծումից հետո):

You might also like