Նիդեռլանդներում բացվել է վերամշակված նյութերից պատրաստված լողացող պարկ

Պարկի տարածքում նաև տեղադրվել է հատուկ զտիչ, որը հավաքում է պլաստիկը գետից, իսկ պլատֆորմները հիանալի բնակվելու վայր  են ստորջրյա բույսերի և ձկների համար։

Ժամանակակից աշխարհում ամենաակտուալ թեմաներից մեկը թափոնների վերամշակումն է։ Այդ հարցում ամենաառաջադեմ երկրներից մեկը Նիդեռլանդներն է։ Զարմանալի չէ, որ հենց այստեղ է բացվել աշխարհում առաջին պարկը, որը պատրաստված է վերամշակված նյութերից։

Պլաստիկից պատրաստված անսովոր նախագիծը գտնվում է Ռոտերդամում։ Հատկանշական է, որ պարկը գտնվում է ջրի վրա․ այն իրենից ներկայացնում է տեղի Մաաս գետը աղտոտող նյութերից պատրաստված լողացող հարթակներ։

Լողացող այգի Ռոտերդամում

Պարկի բոլոր այցելուները կարող են ոչ միայն վայելել հանգիստը ջրի վրա, այլև՝ շատ բան իմանալ թափոնների վերամշակման և դրանք Համաշխարհային օվկիանոս նետելու հետևանքների մասին։

You might also like