Ամստերդամի օդանավակայանում փորձարկում են բիթքոյնի բանկոմատ

Փորձարկումը կընթանա մինչև տարվա վերջ։

Ամստերդամի օդանավակայանում տեղադրվել է բանկոմատ, որտեղ կարելի է գնել կրիպտոարժույթ։ Սարքը դեռևս աշխատում է փորձնական ռեժիմով․ պիլոտային ծրագրի նպատակը ավիաուղևորների շրջանում այդ ծառայության պահանջարկի որոշումն է․ հայտնում է Travel.ru-ն։

Բիթքոյնի բանկոմատ, Ամստերդամ, Նիդեռլանդներ

Bitcoin ATM անունը ստացած սարքը գտնվում է 2 ժամանման սրահի հանրային գոտում։ Bitcoin ATM-ն կարող է վաճառել երկու կրիպտոարժույթ՝   Bitcoin և Ethereum։ Ընդ որում, մեկ ավիաուղևոր կարող է գնել 100 եվրոյից ոչ ավել կրիպտոարժույթ։

Օդանավակայանում կարծում են, որ եվրոգոտուց դուրս թռչող ուղևորները կցանկանան այդ կերպ ազատվել մնացած եվրոներից։

You might also like