Օդանավակայանում վարքագծի կանոնները՝ ըստ Skyscanner-ի

Կանոններ, որոնց հետևելով կարելի է թեթևացնել սպասաժամանակը ինչպես ձեր, այնպես էլ՝ մյուսների համար։

Անկասկած, օդանավակայանում անցկացրած երկար ժամերը անհանգստություն են պատճառով շատ ճանապարհորդների․ նրանցից ոմանք ունեն աերոֆոբիա, մյուսները՝ ստիպված են ժամեր շարունակ սպասել իրենց թռիչքին, մեկ ուրիշն էլ պարզապես չի սիրում մարդաշատ վայրեր։

Քնել օդանավակայանում

Skyscanner զբոսաշրջային պորտալի փորձագետները կազմել են 10 գործողության ցանկ, որոնք պետք չէ անել օդանավակայանում։

1. Հարբել;
2. Քնել;
3. Սպասել ինքնաթիռի  վայրէջքին ելքի փակ դռների մոտ;
4. Խախտել հերթը;
5. Բարկանալ և դժգոհել օդանավակայանի աշխատակիցներից;
6. Աննպատակ երկար զրուցել ուղեբեռի գրանցման բաժնի աշխատակիցների հետ;
7. Կատակներ անել (հատկապես՝ անվտանգության ստուգումն անցնելիս);
8. Տեսանյութ դիտել կամ երաժշտություն լսել առանց ականջակալների;
9. Թռիչքի կարգավիճակի փոփոխությամբ պայմանավորված՝ խուճապի մատնվել և վազել դեպի ելքը;
10. Շատ լուրջ ընդունել վերը նշված նկատառումները, թեև հարբել ու ագրեսիա դրսևորել, այնուամենայնիվ, խորհուրդ չի տրվում։

Դիտել տեսանյութ

You might also like