Դեռևս անցյալ դարի 60-սկան թվականներին Չեխոսլովակիան աշխարհի այն ութ երկրներից մեկն էր, որտեղ արտադրվում էր ձեռքի ժամացույց։ Հենց չեխական ժամացույցի գործարանների պատմությանն է նվիրված Նովե Մեստո նադ Մետույե քաղաքի թանգարանի ցուցահանդեսը։ Չեխիան երբեք չի մրցակցել Շվեյցարիայի հետ և չի արտադրել թանկարժեք ժամացույցներ՝ զարդարված ադամանդներով և հասարակ մարդկանց համար ոչ պետքական այլ ավելորդություններով։ Դա արտացոլված է նաև թանգարանում․ այստեղ դուք չեք գտնի զարմանահրաշ գործեր, բայց կտեսնեք չեխ ժամագործների քրտնաջան և ազնիվ աշխատանքի արգասիքները։
Ինչպես գրում է ILoveCZ-ը՝ փետրվարի 10-ին թանգարանը կբացի նոր մշտական ցուցահանդես, որը կուրախացնի չեխական PRIM ապրանքանիշի ժամացույցների սիրահարներին։
Հասցե՝ Na Zadomí 1226, 549 01, Nové Město nad Metují։