Airbnb-ի օգտատերերը կարող են պատվիրել դայակ իրենց երեխաների համար

Իտալիայում սկսել է գործել  Bnbsitter.com կայքը, որի նպատակն է օգնել դիմավորել տուն կամ բնակարան վարձակալած մարդկանց, ինչպես նաև՝ հետևել տանը։ Նման ծառայություն ստեղծելու գաղափարը ծագել է  երիտասարդ իտալացի ձեռնարկատերեր  Պիերո Չիպրիանոյի և Բիյաջո Տումինոյի գլխում Բրազիլիա կատարած այցի ժամանակ։ Նրանք այնտեղ բնակարան են վարձակալել, բայց ստիպված են եղել ժամեր շարունակ սպասել սեփականատիրոջն ու բանալիներին։ Տուն վերադառնալուց հետո իտալացիները որոշել են ստեղծել հարթակ, որտեղ բնակարանի սեփականատերերը կկարողանան գտնել մեկին, ով իրենց փոխարեն կդիմավորի հյուրին, ցույց կտա բնակարանը, կխնամի փոքրիկին կամ զբոսանքի կտանի շանը։

bnbsitter-logo-v2.0Bnbsitter կայքում կարելի է տեսնել «դայակների»  (սիթթերների) էջեր՝ ծառայությունների ցանկով, որոնք նրանք տրամադրում են, և այլ օգտատերերի կարծիքներով։ Յուրաքանչյուր «սիթթերի» համար պարտադիր պայման է անգլերենի կատարյալ իմացությունը։ Bnbsitter.com-ում ծառայությունների արժեքը սկսվում է  19,99 եվրոյից։ Այն գործում է 13 եվրոպական քաղաքում, որոնց թվում են՝ Փարիզը, Նիսը, Կաննը, Բարսելոնան, Հռոմը, Միլանը և Ֆլորենցիան։

You might also like