Հոնկոնգը ամենահայտնի քաղաքն է աշխարհում

Euromonitor-ը ներկայացրել է Թոփ-100 ամենահայտնի քաղաքներն աշխարհում  (Top 100 City Destination), որի առաջին հորիզոնականում գտնվում է Հոնկոնգը։ Ընտրության համար հիմնական չափանիշ է դարձել զբոսաշրջիկների քանակությունը, ովքեր  այցելել են այս կամ այն քաղաք  2014 թվականին։
2014 թվականին Հոնկոնգ, Euromonitor-ի տվյալների համաձայն, այցելել է 27,770 միլիոն զբոսաշրջիկ, ինչը  8,2%-ով շատ է, քան 2013 թվականին։ Դա թույլ է տվել ասիական մայրաքաղաքին զգալիորեն առաջ անցնել երկրորդ տեղում հայտնված Լոնդոնից, որտեղ այցելել է  17,383 միլիոն զբոսաշրջիկ։ Hong Kong - the most popular city in the worldԵրրորդ տեղում գտնվում է ևս մեկ ասիական քաղաք՝ Սինգապուրը, որն ընդունել է 17 միլիոնից ավել զբոսաշրջիկ,  4-րդում Բանգկոկն է՝  16,2 միլիոն զբոսաշրջիկ, իսկ հինգերորդ տեղում Փարիզն է՝ 14,98 միլիոն զբոսաշրջիկ։
Մոսկվան զբաղեցնում է ցանկի  31-րդ հորիզոնականը՝  2014 թվականին ընդունելով շուրջ հինգ միլիոն զբոսաշրջիկի և կորցնելով 2013  թվականի զբոսաշրջահոսքի   10,5%-ը։

You might also like