Կազմվել է զբոսաշրջիկների ուղեբեռների ամենատարօրինակ իրերի ցանկը

Բրիտանական MyOffers  կայքը  կազմել է անսովոր, տարօրինակ և, երբեմն էլ, վտանգավոր իրերի ցանկը, որոնք ճանապարհորդներն ապօրինաբար փորձում են տեղափոխել ուղեբեռի կամ պայուսակի մեջ` ինքնաթիռով կամ այլ փոխադրամիջոցով ճանապարհորդելիս։ Ցանկը հրապարակել է The Daily Mail-ը․ գրում է Lenta-ն։

«Եթե դուք երբևէ թռչել եք ինքնաթիռով, ապա գիտեք, որ ուղեբեռի և պայուսակի համար կան շատ սահմանափակումներ։ Բայց երբ ինչ-որ մեկը գումար առաջարկի, միշտ կգտնվի մեկը, ով կփորձի սահման անցկացնել թմրանյութեր, զենք, էկզոտիկ կենդանիներ կամ իրեր, որոնց կարելի է հանդիպել միայն սարսափ ֆիլմերում»,- նշել են ցանկի հեղինակները։little_lionՎերը թվարկվածների մեջ հայտնվել է երկու ամսական կորյուն, որն փորձել են փափուկ խաղալիքների հետ ճամպրուկով Բանգկոկից տեղափոխել Իրան։ Բացի այդ, Թայլանդից տղամարդը փորձել է Լոս Անջելես տեղափոխել չորս թռչուն, 50  հազվագյուտ խոլորձ և երկու կապիկ։ Նա այդ ամենը տեղավորել է ճամպրուկում։

Մեկ այլ տղամարդ տեղափոխել է կոկորդիլոս Կոնգոյի ներքին չվերթներից մեկով։ Գիշատիչը դուրս է եկել ճամպրուկից, վախեցրել ուղևորներին և վազել դեպի ինքնաթիռի սկզբնամաս։  Այդ իրարանցման պատճառով օդաչուն կորցրել է կառավարումը, որի արդյունքում ինքնաթիռն ընկել է,  20 ուղևոր՝ զոհվել։ Ողջ է մնացել միայն մեկ մարդ։

Մեքսիկայում 2013 թվականին մաքսատան աշխատակիցները ճամպրուկում հայտնաբերել են կնոջ։ Նա փորձել է հատել ԱՄՆ սահմանը՝ թաքնվելով  մեքենայի բեռնախցիկում։ slang-van-een-meter-in-nieuwe-auto2012 թվականին Նյու Յորքում մաքսային բաժնի աշխատակիցներն արգելել են տղամարդուն ինքնաթիռ բարձրացնել վառելիքով լի էլեկտրական կտրող գործիք։ Միայն վառելիքը առգրավելուց հետո է ուղևորին թույլատրվել տանել այն իր հետ ինքնաթիռ։

Ցանկի հեղինակները նշում են, որ այդպիսի  իրերի թվում են եղել  նաև հրթիռ, երեք ական, հազար տարանտուլ, շան վանդակում տեղավորած ձի, կոկաին և նույնիսկ մարդկային գլուխ։

Ավելի վաղ պատմել էինք ուղևորների տարօրինակ սովորությունների մասին։ Պարզվում է՝ մարդիկ ճանապարհորդելիս  իրենց հետ վերցնում են թեյ, թեյնիկ և հողաթափեր։

You might also like