Զբոսաշրջիկներին առաջարկել են գիշերել արքայադուստր Դիանայի ննջասենյակում

Ճանապարհորդներին առաջարկել են գիշեր անցկացնել բրիտանական արքայադուստր Դիանայի ննջասենյակում Ուելսում։ Ինչպես հայտնում է  The Daily Mail-ը՝ Սպենսեր ընտանիքի կալվածքում գիշերը կարժենա ճանապարհորդներին  40 հազար դոլար, մինչև  18 հոգանոց խմբի համար պետք է վճարել  250 հազար դոլար։

Առանձնատան մի մասը վարձակալության տալու որոշումը կայացրել է արքայադստեր եղբայր Չարլզ Սպենսերը։ Նշվում է, որ ստացված գումարը կտրամադրվի բարեգործության։ Althorp_HouseՆորթհեմպտոնշիրում գտնվող ընտանեկան Էլտորպ կալվածքը զբաղեցնում է մեկ հեկտար տարածք։ Այն ունի շուրջ 30 ննջասենյակ և մի քանի մեծ հյուրասենյակ, որոնցից մեկը ձևավորված է Բուքինգեմյան պալատի պարահանդեսային սրահի ոճով և տեղավորում է շուրջ 100 մարդու։ Բացի այդ, զբոսաշրջիկները կարող են հարգել Դիանայի հիշատակը, ով հուղարկավորված է այստեղ փոքրիկ կղզում։ Soba-v-nekdanjem-domu-princese-DianeԷլտորպ կալվածքը բացվել է հանրության համար Դիանայի մահից մեկ տարի անց՝ 1998 թվականին։ Ամեն տարի հուլիսին և օգոստոսին այստեղ անցկացվուm են մի շարք էքսկուրսիաներ, որոնց ընթացքում այցելուները ծանոթանում են առանձնատանը, զբոսնում այգում և այցելում ձիերի ախոռներ։ Բացի այդ, կալվածքի տարածքում անցկացվում են գրական և խոհարարական փառատոններ։

You might also like