Ryanair ավիաընկերության գովազդը արգելվել է

Գովազդը արգելվել է ավիաընկերության աշխատակցուհիների մի շարք բողոքներից հետո: Գովազդի ստանդարտների գերատեսչությունը հայտարարել է, որ  անցած նոյեմբերին թողարկված  ներքնազգեստով ուղեկցորդուհիներով և  «Թեժ գներ, թեժ անձնակազմ» կարգախոսով գովազդային արշավը նսեմացնում է կանանց արժանապատվությունը:

«Հայտարարությունը կրում էր նվաստացուցիչ բնույթ, և ես օնլայն հայտ ներկայացրեցի, որն հավաքեց հազարավոր ստորագրություններ: Տասնյոթ բողոք-դիմում էլ ներկայացրել է  Գովազդի ստանդարտների գերատեսչությունը», – հայտարարել է ավիաընկերության աշխատակցուհիներից մեկը:

Ryanair-ում պնդում են, որ նկարները չունեն սեքսուալ բնույթ, քանի որ անձնակազմը ինքնակամ է որոշում կայացրել դրանց ստեղծման համար: Այնուամենայնիվ, այս փաստարկները գերատեսչությունը չի ընդունել. այս մասին հայտնում է Daily Mail-ը: Ryanair-ը Եվրոպայի խոշորագույն բյուջետային ավիաընկերություններից մեկն է, որի շտաբ-գրասենյակը գտնվում է Դուբլինում:

Ընկերությունը առաջին անգամ չէ, որ հայտնվում է նման սկանդալի կենտրոնում: Ինչպես արդեն մենք հայտնել ենք` նմանատիպ սկանդալ վերջերս եղել է նաև Շվեդիայում: 2012 թվականի  «Ryanair-ի աշխատակազմի բարեգործական օրացույցի» թողարկումից մեկ ամիս անց արդեն Շվեդիայի գովազդի վերահսկողության գրասենյակը ստացել է 33 բողոք:

You might also like