Փարիզի թանգարանի այցելուները հայտնվել են նկարների ներսում

Թանգարանը գտնվում է Փարիզի տասնմեկերորդ շրջանում և խոստանում առաջիկայում էլ ավելի գրավիչ ցուցադրություններ։ 

Նոր Atelier des Lumières թանգարանը առաջարկում է այցելուներին հայտնվել հայտնի նկարների ներսում։

Թանգարանի անվանումը թարգմանվում է  որպես «Լույսի ստուդիա», իսկ նրա ամբողջ տարածքում տեղակայված են  120 վիդեոնախագիծ։ Ցուցանմուշների թվում են Գուստավ Կլիմտի և Ֆրիդենսռայխ Խունդերտվասսերի աշխատանքները։ Նկարների հսկա պրոեկցիաները ծածկում են պատերը, հատակն ու առաստաղը՝ ստեղծելով ընկղման զարմանալի էֆեկտ։

Atelier des Lumières, Փարիզ, Ֆրանսիա

Թանգարանը կառավարում է Culturespaces ընկերությունը, որը ընդգծում է «թվային ցուցահանդեսների» կարևորությունը։ Թանգարանի բացման ժամանակ Culturespace-ի տնօրեն Բրունո Մոննեյրը հայտարարել է․ «Մեր արտ-կենտրոնի խնդիրը առօրյայի սահմաններից դուրս գալն է, այդ պատճառով  թվային տեխնոլոգիաները շատ կարևոր են XXI դարի ցուցահանդեսներում։ Դրանք կիրառելով ստեղծագործական նպատակներով՝ մենք կապ ենք հաստատում դարաշրջաների միջև, դինամիկա հաղորդում գեղարվեստական ստեղծագործություններին, ուժգնացնում մեր այցելուների էմոցիաները և գրավում նորերին»։

You might also like